18 / Հունիս / 2021 : 10-11

Դավիթ Գրիգորյանի ծավալուն գործունեությունը

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։

Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում` այստեղ

«Մաս 2. Դավիթ Գրիգորյանի ծավալուն գործունեությունը»․ Տեսանյութը ստորև։



Դավիթ Մովսեսի Գրիգորյան (սեպտեմբերի 10, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ կուսակցական, պետական, քաղաքական գործիչ, Էրեբունի վարչական շրջանի 2017-2018թթ․ ղեկավար։

Կենսագրություն

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 10-ին Երևանում: 1989թ. ավարտել է Էրեբունու թիվ 160 միջնակարգ դպրոցը: 1994թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ստանալով տնտեսագետ-կազմակերպիչի որոկավորում՝ էկոնոմիկա և կառավարում ագրոարդի համալիրում մասնագիտությամբ:

Քաղաքական-պետական գործունեություն

1995 - 1996թթ․ - ՀՀ Շին.նախարարության մեխանիզացիայի և տրանսպորտի պետական ձեռնարկության տնտեսագետ

1996 - 1996թ․ - Էրեբունու տարածքային հարկային տեսչության գույքային հարկերի բաժնի տեսուչ

1996 - 2000թթ․ - Էրեբունու տարածքային հարկային տեսչության ֆիզ. անձանց հարկման բաժնի տեսուչ

2000թ․ - Շենգավիթի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ

2000 - 2001թթ․ - Էրեբունու տարածքային հարկային տեսչության պետ

2001թ․ - Հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Շենգավիթի բաժնի պետ

2001 - 2002թ․ - Հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Ռեգիոնալ 2-րդ բաժնի պետ

2002 - 2003թթ․ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության պետ

2003 - 2004թթ․ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության պետ

2004թ․ - ՀՊԾ Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման թիվ 2 վարչության պետի տեղակալ

2004 - 2006թթ․ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Նաիրիի տարածքային հարկային տեսչության պետ

2006 - 2007թթ․ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Շենգավիթի հարկային տեսչության պետ

2007թ․ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Ձեյթունի հարկային տեսչության պետ

2007 - 2008թթ․ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության պետ

2008թ․ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Սևանի տարածքային հարկային տեսչության պետ

2008 - 2010թթ․ - ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության պետ

2010թ․ - ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Ձեյթունի հարկային տեսչության պետ

2011 - 2012թթ․ - ՀՀ ԿԱ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ

2012 - 2014թթ․ - «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի 1-ին տեղակալ

2014 - 2017թթ․ - «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

2017 - 2018թթ․ - Էրեբունի վարչական շրջանի ղեկավար

Շնորհներ և պարգևներ

«ՀՀ Հարկային ծառայության մայոր»-ի հատուկ կոչում (2001թ.):

«ՀՀ Հարկային ծառայության փոխգնդապետ»-ի հատուկ կոչում (2004թ.):

«ՀՀ Հարկային ծառայության գնդապետ»-ի հատուկ կոչում (2006թ.):

Շենգավիթի թաղապետի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհի անվան հուշամեդալով, հարկային կարգապահության ամրապնդման գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների, թաղապետարանի հետ սերտ համագործակցության և համայնքի հասարակական կյանքին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար (2007թ.):

ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից՝ Պատվոգրով, Հայոց Ազգային բանակի օրվա կապակցությամբ, որպես հայրենասեր և հայրենիքի հանդեպ ունեցած ավանդի համար:

Երևանի քաղաքապետի կողմից արժանացել է Ոսկե մեդալի, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի հիմնադրման 35 ամյակի կապակցությամբ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար (2016թ.):

Ընտանիք

Դավիթ Գրիգորյանն ամուսնացած, ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի:

Քաղաքական հայացքներ

Կուսակցական է․ հանդիսանում է ՀՀԿ անդամ:


Դիտվել է 13826անգամ
Վերջին լուրեր