Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2021 : 15-03

Կրեմլ. Ռուսաստանն ուշադիր հետեւում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին տեղեկությանը

Ռուսաստանն ուշադիր հետեւում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին տեղեկությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անկասկած, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության համար առիթ է, ինչպես նաեւ մեր քայլերի պատճառով, որոնք անհրաժեշտ են մեր անվտանգության ու շահերի ապահովման համար»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ դա անվանելով ասեկոսե:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանում ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք լինել ադրբեջանական տարածքում Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծման մասին։
Դիտվել է 11769անգամ
Վերջին լուրեր