15 / Հունիս / 2021 : 20-47

Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական զինտեխնիկայի արտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո խոսել է Արցախյան երկրորդ պատերազմում թուրքական անօդաչու թռչող սարքերի «դերի» մասին՝ հայտարարելով, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, գրում է ադրբեջանական minval.az-ը։

«Ադրբեջանը հնարավորություն կստանա այդ գործընթացում դառնալ ոչ միայն սպառման շուկա, այլև արտադրական կենտրոն։ Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ «չնայած համավարակին՝ երկու երկրները շարունակում են վճռականորեն մեծացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև Էներգետիկա, տրանսպորտից մինչև զբոսաշրջություն, պաշտպանությունից մինչև կրթություն և մշակույթ»։

«Բացի դրանից՝ մենք է՛լ ավելի ենք ամրապնդում մեր կապերը տեխնոլոգիաների փոխանցման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական նախագծերի առումով»,- հայտարարել է Էրդողանը։

Դիտվել է 8852անգամ
Վերջին լուրեր