Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2021 : 12-44

«Հայաստան» դաշինքի հայատարարությունը


Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդների վերաբերյալ այսօրվա խայտառակ ապօրինի նյութերի վերաբերյալ:

Չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել այն մասին, որ չնայած այդ խուլիգանական արարքները կատարվել են առնվազն վաղ առավոտյան, մամուլում հրապարակվել են նույնիսկ այդ արարքի հետ առնչություն ունեցող անձանց կոնկրետ տվյալներ, սակայն մինչ այս պահը ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել:

Ոստիկանության նման անհասականալի դանդաղ վարքագիծը եթե չվերանայվի, մեր կողմից արձանագրվելու է, որ վերջիններս փաստացի փորձում են պարտակել նման լկտի խուլիգանական վարքագիծը, և համապատասխան հետևություններ են կատարվելու:

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի մամուլի ծառայություն
Դիտվել է 27691անգամ
Վերջին լուրեր