20 / Հունիս / 2021 : 13-15

Գորիսի 34/3 ընտրատեղամասում ընտրախախտում է արձանագրվել. զինվորներին դրսում ուղղորդել են

Գորիսի 34/3 ընտրատեղամասում ընտրախախտում է արձանագրվել. մինչեւ քվեարկության մտնելը զինվորներին դրսում ուղղորդել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընտրախախտում է արձանագրվել, դրսում զինվորներին ուղղորդել ու ուղարկել են ներս։ Բոլոր դիտորդներն ուշադրություն դարձրին ու արձանագրեցինք, որ դրսից ուղղորդված զինվորները գալիս են քվեարկության»,- ասաց նա։


Հարցին՝ արդյոք տեղեկություն ունե՞ն, թե ով է ուղղորդել զինվորներին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Եթե իմանայի՝ ով է ուղղորդել, կգնայի ու ականջներից կբռնեի»։
Դիտվել է 15504անգամ
Վերջին լուրեր