21 / Հունիս / 2021 : 12-16

Մուկուչյանը անդրադարձել է ընտրությունների օրը հոսանքազրկման դեպքերին

Անդրադառնալով ընտրությունների օրը հոսանքազրկման դեպքերին՝ Մուկուչյանը վստահեցրեց, որ փորձել են համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնը կարճ ժամկետում վերականգնել: Նա հիշեցրեց, որ այդ կապակցությամբ տվել են պարզաբանումներ, որ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չեն եղել: «Կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման պարագայում շարունակել աշխատանքը, քվեարկության ընթացքը նկատի ունեմ: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց հոսանքը վերականգնելու պարագայում դրանք անմիջապես վերականգնվում էին»,-ասաց նա:

Հարցին, թե ինքն այդ հոսանքազրկումներն արդյոք պատահականությո՞ւն է համարում՝ Մուկուչյանն ասաց, որ նման դատողություն անելու համար պետք է ունենալ լուրջ հիմքեր:
Դիտվել է 34865անգամ
Վերջին լուրեր