20 / Հունիս / 2021 : 23-04

Հաշվարկի ընթացքում հոսանքի անջատումը համակարգային է եղել. ՀԷՑ

Հայաստանի մի շարք մարզերում այսօր երեկոյան՝ ընտրությունների արդյունքների հաշվարկի ընթացքում հոսանքի անջատումը համակարգային է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։


Խոսնակը հայտնել է, որ խնդիրը կապված է ոչ թե ՀԷՑ–ի, այլ բարձրավոլտ էլեկտրացանցերի հետ, հոսանքի անջատումը տեւել է շուրջ 10 րոպե, Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու մարզերի որոշ հատվածներում։


«Անջատվել է Վրաստանի գիծը, համակարգային անջատում է եղել»,– նշել է նա։
Դիտվել է 12748անգամ
Վերջին լուրեր