21 / Հունիս / 2021 : 15-50

Կարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի առթիվ:

Փայլանը Փաշինյանին շնորհավորել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը, որը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթեց և ստացավ մեծամասնություն՝ կառավարություն ձևավորելու համար»,- գրել է Փայլանը:

Դիտվել է 7343անգամ
Վերջին լուրեր