21 / Հունիս / 2021 : 17-29

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում անցկացված ընտրությունների մասին

Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկություն է արել Երևանին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է Բայրամովը:

Իսկ անդրադառնալով երեկ՝ հունիսի 20-ին, ՀՀ-ում տեղին ունեցած ԱԺ ընտրություններին՝ Բայրամովը նշել է.

«Երեկ, ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Սպասվում է կառավարության ձևավորում։ Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ, իրական հետևություններ կանի քաղաքական ճգնաժամից»:
Դիտվել է 43746անգամ
Վերջին լուրեր