23 / Հունիս / 2021 : 09-37

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է BelTA-ն:

Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Փաշինյանին և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։

«Ձեր նպատակասլացությունն ու նվիրվածությունը` հայ ժողովրդի շահերին դարձել են հաջողության գրավական երկրի համար կարևորագույն հասարակական-քաղաքական այս արշավում»,- նշել է Լուկաշենկոն և համոզմունք հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը կշարունակվի զարգանալ` ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման:
Դիտվել է 8499անգամ
Վերջին լուրեր