23 / Հունիս / 2021 : 12-25

Պատրաստում ենք շատ համեղ դեղձով թխվածք

Այսօր պատրաստում ենք շատ համեղ դեղձով թխվածք։ Շատ հեշտ է պատրաստվում, փորձեք։

Բաղադրիչներ՝
• ալյուր 1,5 բաժակ (190 գ)
• փխրեցուցիչ 1/4 թ.գ.
• աղ 1/4 թ.գ
• փափուկ կարագ 170 գ
• շաքարավազ 1 բաժակ (210 գ)
• 3 մեծ ձու, սենյակային ջերմաստիճանի
• կիտրոնի կեղև՝ քերած 1/2 թ.գ.
• վանիլին
• 3 մեծ դեղձ՝ կեղևազրկած, խորանարդիկների կտրատած (1/2 դեղձը շերտատել վրան զարդարելու համար)
• շաքարի փոշի վրան ցանելու համար։



Պատրաստման եղանակը՝

Կարագը շաքարավազով հարել, ավելացնել ձվերը հատ֊հատ, հարել, ավելացնել կիտրոնի կեղևը, վանիլինը, շարունակել հարել։ Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը և հարել, լցնել կտրատած դեղձը, խառնել։ Խմորը լցնել 23 սմ տրամագծով յուղած տապակի մեջ, թխել 175°֊ում 50 րոպե կամ մինչև 1 ժամ։ Թողնել սառի տապակի մեջ 10 րոպե, հանել տապակից, վրան ցանել շաքարի փոշի և զարդարել դեղձի շերտերով։

Անուշ լինի
Դիտվել է 34774անգամ
Վերջին լուրեր