Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2021 : 17-00

«Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել: Գրում է Tert.am-ը։

«Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,- Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը` հավելելով, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետևանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են:

Ալիևի խոսքով` ներկայում ականազերծման և վերականգնման աշխատանքներ են ընթանում պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողություն տակ անցած տարածքներում:

Նշենք, որ Ակնայի ականապատմական քարտեզների դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերու է ազատ արձակել:
Դիտվել է 99048անգամ
Վերջին լուրեր