23 / Հունիս / 2021 : 17-41

Ադրբեջանի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար»․ Աբրահամյան


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար»:

Ադրբեջանը հիմա էլ նմանատիպ խնդիրներ լուծող ստորաբաժանումներ ունի, որոնց մասին մինչև պատերազմն էլ որոշակի պարբերությամբ տեսնանյութեր էր հրապարակվում ու դեռ պարզ չի, թե նոր ստեղծվող ստորաբաժանումը ինչ նոր խնդիրներ պետք է լուծի:

Խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանն ակտիվ գործընթացների մեջ է ինչպես տարբեր բնույթի սպառազինության գնումների, այնպես էլ՝ զինված ուժերում իրականացվող փոփոխությունների հարցում:

Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ անորոշ խոստումներ տալիս կամ պարզապես լուռ զիջում:

Տիգրան Աբրահամյան
Դիտվել է 23524անգամ
Վերջին լուրեր