24 / Հունիս / 2021 : 13-31

Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է. Վահան Քերոբյան

Ջրի սակավության խնդիրը մի քանի գործոն ունի. եթե խոսքը ոռոգման ջրի մասին է, ապա նախ ջրային ռեսուրսների փոքր ինչ սակավություն ունենք, երկրորդը, Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է:Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, նախարարն ասաց, որ տեղյակ է այդ մասին. «Մենք հիմա համատեղ աշխատում եքն տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի լուծենք այդ հարցը»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հայաստանը Վրաստանի միջոցով Թուրքիայից է էլեկտրաէներգիա ներկրում, քանի որ մեր ՀԷԿ-երն ու ՋԷԿ-երը չեն աշխատում, նախարարն ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքը նման տեղեկատվություն չունի:
Դիտվել է 43904անգամ
Վերջին լուրեր