24 / Հունիս / 2021 : 13-38

Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց թուրքական ծագման ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստին:

Ըստ նախագծի հիմնավորման, թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։

«Հարկ է ընդգծել, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Ըստ այդմ, ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

Նախագծի նպատակն է կանխարգելել թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը»,- ասված է հիմնավորման մեջ։
Դիտվել է 10240անգամ
Վերջին լուրեր