24 / Հունիս / 2021 : 13-49

Մասնակից դարձեք «մի բուռ երգ Մնձուրի լեռներից» համերգային ծրագրին

Նուբար ավանդական երգ ու պարի համույթ ֆեյսբուքյան էջը գրել է. Մասնակից դարձեք «մի բուռ երգ Մնձուրի լեռներից» համերգային ծրագրին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ժամը 19:00-ին,Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Երեկոն կվարեն Սիրված հաղորդավարներ Վարդան և Վահե Խաչատրյանները

Նշենք, որ «Նուբար»հայ ավանդական երգի-պարի խումբը ստեղծվել է 2006թ. ՀՀ ԿԳՆ Մշակույթի կենտրոնի կազմում, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ երաժշտագետ Լուսինե Նազարյան:


Խումբը ստեղծվել է հայ ազգային, ավանդական երգերն ու պարերը հայտնաբերելու, մշակելու և հանրությանը ներկայացնելու նպատակով:

Հանդես է եկել զանազան համերգային ծրագրերում, մասնակցել փառատոների Հայաստանում ու արտերկրում, հանդես եկել մենահամերգներով՝ ներկայացնելով Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգանմուշներ. առավելապես Համշենի, Կարնո, Չմշկածագի շրջանների երգեցիկ մշակույթ:

Խմբի մասնակցությամբ նկարահանվել է <<Կարմրավանքի երգ-պատմությունները ֆիլմ-համերգը՝ Կարմրավանք(Ղզլքիլիսա) գյուղում կատարված բանահավաքչական աշխատանքների հիման վրա:

Դիտվել է 11088անգամ
Վերջին լուրեր