Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2021 : 16-35

Թուրք հնագետները Ուրարտուի դարաշրջանի հնագույն Վանի ամրոց են հայտնաբերել (լուսանկարներ)

Թուրքիայի հարավարեւելյան հատվածում գտնվող լեռներում թուրք հնագետները Ուրարտուի դարաշրջանի հնագույն Վանի ամրոց են հայտնաբերել:

Այն կառուցվել է 2800 տարի առաջ:

Գտածոյի պատկանելիությունը հաստատում են կերամիկական իրերի մնացորդներն ու պատերի փլատակները:


Հայտնի է, որ մ.թ.ա. IX–VI դարերում հայկական լեռնաշղթայի տարածքում գտնվել է Ուրարտու հնագույն պետությունը: Այն գտնվել է Վան նահանգի Գյուրպինար շրջանում մոտ 2500 մետր բարձրության վրա:

Հաղորդվում է, որ պետության բնակիչները շինարարության մեջ ակտիվ օգտագործել են խոշոր քարեր: Ժամանակակից Հայաստանի տարածքում Սեւանա լճի շրջանում պահպանվել են ուրարտական գրությամբ մնացորդներ: Իսկ Վանի ամրոցը ամենահայտնին էր: Ամրոցում գիտնականները պեղել են 6,5 մետր խորությամբ մեծ պահեստ: Այնտեղ պահպանվել են կերամիկական մասունքներ, գրում է Անատոլիական գործակալությունը:
Դիտվել է 20679անգամ
Վերջին լուրեր