24 / Հունիս / 2021 : 17-19

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ռուսական ինքնաթիռներն ու ռազմանավերը շրջապատում բրիտանական Defender-ը․ BBC-ի ռեպորտաժը նավից

HMS Defender-ը հարավային Ուկրաինայից՝ Օդեսայից ուղևորվում էր դեպի Վրաստան, երբ ՌԴ ռազմածովային ուժերը նրան հեռանալու նախազգուշացում են տվել։ BBC-ն հայտնում է, որ այնտեղ հասնելու համար նավը պետք է անցներ Ղրիմի թերակղզուց դեպի հարավ, որը բռնակցվել է Ռուսաստանի կողմից։ Լրատվականը նշում է, որ մինչ Մոսկվան հայտարարում է, թե այդ ջրերը ՌԴ տարածքն են, Միացյալ Թագավորությունը հայտնում է, որ HMS Defender-ն անցնում էր Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված ջրերով։

Միջադեպի ժամանակ, երբ ՌԴ ռազմածովային ուժերը կրակով նախազգուշացրել են նավին և պահանջել են հեռանալ, BBC-ի լրագրողը եղել է նավի վրա։
Հեռուստաալիքի ռեպորտաժում ցուցադրվում է, թե ինչպես են ռուսական ռազմական ինքնաթիռներն ու սահմանապահ նավերն ուղեկցում բրիտանական ավիակրին։ BBC-ի լրագրողը հայտնում է, որ երբ բրիտանական ավիակիրը 12 մղոն հեռավորությամբ մոտեցել է Ղրիմին, ՌԴ սահմանապահը նավը վտանգավոր քայլ է կատարել․ այն շատ է մոտեցել բրիտանական նավին ու փորձել է ստիպել՝ փոխել ճանապարհը։ Օդ են բարձրացվել կործանիչներ, ռադիոկապով կրակելու նախազգուշացում է տրվել։ Նշվում է, որ բրիտանական նավի անձնակազմը ստիպված է եղել պաշտպանիչ հագուստ հագնել, եթե ռուսական կողմը որոշեր իրագործել սպառնալիքները։ Լրագրողը հայտնում է, որ կրակոցներ եղել են, սակայն դրանք նավից բավականին հեռու են հնչել։

Մանրամասները տեսանյութում

Factor.am


Դիտվել է 94676անգամ
Վերջին լուրեր