25 / Հունիս / 2021 : 10-19

Տիգրան Արզաքանցյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Նատալյա Ռոտենբերգի հետ (տեսանյութ)

«Հետաքրքիր ստացվեց՝ ես գնացի Մոնտե Կառլո, ես սիրում եմ էդ քաղաքը, որովհետև ամենաապահով քաղաքներից մեկն ա աշխարհում։ Հրավիրված էր Նատալիան ծնունդի, էնտեղ մենք ծանոթացանք»,- «Առանց թեմայի» հաղորդման ժամանակ՝ պատմելով, թե ինչպես է ծանոթացել իր տիկնոջ հետ, ասել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։

«Ես էդ ժամանակ, որ բաժանված էի, աշխատում էի շատ չհավատալ կանանց, շատ ուշադրություն չդարձնել․․․Էնպես ստացվեց, որ ես մենակ իրա անունը գիտեի։ Մենք շփվել ենք ընդամենը ամիս-ամիսկես, հետո ինձ զանգել են տարբեր մարդիկ՝ դու գիտե՞ս ինչ ես անում, գիտե՞ս ով ա, ինչ ա, Ռուսաստան էլ չես կարա մտնես-դուրս գաս․․․ Ինձ փորձում էին տարբեր ձևի վախեցնեն, բայց ես ասեցի՝ ես մեծ տղամարդ եմ, ես իմ կարծիքն ունեմ, ես ուրիշի ընտանիքը քայքայող չեմ, եթե ինքը ազատ է, ես էլ ազատ եմ․․․ Ասեմ՝ ես ոչ մի անգամ ամուսնացած կնոջ հետ կյանքում չեմ շփվել ու չեմ էլ ցանկացել»,- պատմել է Արզաքանցյանը։

Պատասխանելով հաղորդավար Հրաչուհի Ութմազյանի հարցին, թե ո՞վ է իրեն այդքան կնամեծար դաստիարակել` Տիգրան Արզաքանցյանն ասել է. «Ես իմ մանկությունը բանակի ծառայություից հետո, որ անցկացրել եմ Ռուսաստանում, ես տեսել եմ ռուսները ինչպես են իրենց կանանց հետ վարվում։ Թող քյավառցիք վատ չզգան, բայց մեր քյավառցի տղամարդիկ շատ կոպիտ են կանանց հանդեպ։ Ես շատերին ասում եմ՝ չի կարելի»:

Դիտվել է 220259անգամ
Վերջին լուրեր