25 / Հունիս / 2021 : 11-07

Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է. Ադամ Շիֆ

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն:

Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ապահովման ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ հետևանքներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ և դադարեցնի կասեցումը (907 բանաձևի – խմբ․), որը թույլատրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին:

Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»,- գրել է կոնգրեսականն՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին:
Դիտվել է 8595անգամ
Վերջին լուրեր