25 / Հունիս / 2021 : 19-48

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է AFAD-ը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 12:21-ին Մուղլի քաղաքում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 4,3 կմ խորության վրա:

Զոհերի եւ փլուզումների մասին չի հաղորդվում:

Դիտվել է 17115անգամ
Վերջին լուրեր