24 / Ապրիլ / 2020 : 15-09

«Արեւի նման լույսով ողեղեց շուրջն ամեն ինչ». Սամվել Կարապետյանի կինը ջերմ շնորհավորել է դստերը

Գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւ Կարապետյանը, նշում է ծննդյան 30-ամյակը։ Այդ առիթով նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Դստերը ծննդյան օրվա առիթով հրապարակային շնորհավորել է նաեւ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը։ Սոցիալական ցացնի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել դստեր հետ ու գրել.

«Հեռու հեռվում, ոչ այնքան հայտնի Տաշիր քաղաքում 30 տարի առաջ մի աղջիկ ծնվեց։ Նա ծնվեց հայ ժողովդրի համար բարդ օր՝ ապրիլի 24-ին։ Սակայն մի ընտանիքի համար նրա լույս աշխարհ գալով այն ավելի լուսավոր դարձավ։ Արեւի նման լույսով ողեղեց շուրջն ամեն ինչ, մեծ երջանկություն բերեց այդ տուն։

Եվ այդ աղջիկը մեծացավ, դարձավ գեղեցիկ, խելացի ու ուժեղ կին։ Եվ նրա անունը Տաթեւիկ է։ 30-ը հիանալի տարիք է։ Արդեն իսկ հպարտանալու բաներ կան, բայց կան նաեւ բաներ, որոնց հարկավոր է ձգտել։ Կան նաեւ էներգիա եւ եռանդ՝ նորանոր բարձունքների հասնելու համար։ Քեզանում պահպանել է այն անվեհեր էնտուզիաստը, բայց արդեն կա նաեւ կուտակված փորձ։ Իմ աղջիկ, ամենակարեւորը երջանիկ եղիր։ Թող քո ամեն օրը քեզ այնպիսի տպավորություններ բերի, որոնցից սիրտը թրթռում է։ Թող քեզանում միշտ վառ լինի այն հուրը, որով դու ջերմացնում ես մտերիմներիդ ու սիրելի մարդկանց։ Ապրիր վառ, գեղեցիկ, միշտ հավատա հրաշքին եւ հպարտորեն ձգտիր հետագա նպատակներիդ»։ 

Դիտվել է 50360անգամ
Վերջին լուրեր