28 / Հունիս / 2021 : 17-23

Ալիևը Շուշիին պետական ​​արգելոցի կարգավիճակ է տվել

Ադրրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքին պետական ​​արգելոցի կարգավիճակ է տվել: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

«Ստեղծվում է «Շուշի քաղաքի պետական ​​արգելոցի կառավարում»1 միլիոն մանաթ (ավելի քան 588 հազար դոլար) կանոնադրական կապիտալով հասարակական իրավաբանական անձ»,-ասվում է հրամանագրում:

Փաստաթղթի համաձայն՝ Շուշիի տարածքում պետական ​​գույքի վարձակալությունից ստացված եկամտի կեսը կփոխանցվի պետական ​​բյուջե, իսկ մյուս կեսը կմնա արգելոցի կառավարման տրամադրության տակ:

Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահը հրամանագիր էր ստորագրել նաև Շուշի քաղաքը պաշտոնապես երկրի մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին:
Դիտվել է 11071անգամ
Վերջին լուրեր