26 / Հունիս / 2021 : 19-17

«Ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը». հայտարարել է Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարել է, թե «Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից», հաղորդում է Interfax-ը:
«Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը», - ասել է Ալիևը շաբաթ օրը ադրբեջանական բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ԼՂ հակամարտություն գաղափար գոյություն չունի»:

«Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ այդ մասին և ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է ճանաչի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ», -ասաց Ալիևը:

Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի սահմանների սահմանազատման աշխատանքային խումբ և աշխատանքներ տարվեն խաղաղության համաձայնագիր պատրաստելու ուղղությամբ:

Դիտվել է 137184անգամ
Վերջին լուրեր