28 / Հունիս / 2021 : 18-57

Լոնդոնի կենտրոնում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Լոնդոնի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել: Հրշեջները փորձում են մարել մետրոյի Elephant & Castle կայարանի մոտ բռնկված խոշոր հրդեհը: Այրվում են կոմերցիոն շինություններ, մեքենաներ և հեռախոսային խցիկ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հաղորդելով հրշեջ ծառայության տարածած հաղորդագրությանը:

«Ամբողջությամբ այրվում է երկաթուղու կամարների ներքևի մասի երեք կոմերցիոն օբյեկտ, չորս մեքենա և Elephant and Castle երկաթգծի կայարանի հեռախոսային խցիկը: Ճանապարհները փակ են և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այցելել այդ շրջան, ինչպես նաև փակ պահել պատուհաններն ու դռները»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Հրդեհի վայրում աշխատում է տասը հրշեջ մեքենա և 70 հրշեջ:

Մայրաքաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ Լոնդոնի կենտրոնում բռնկված հրդեհը կապ չունի ահաբեկչության հետ։
Դիտվել է 20776անգամ
Վերջին լուրեր