28 / Հունիս / 2021 : 19-58

Սոսո Պավլիաշվիլին կնոջ հետ ժամանել է Հայաստան՝ ծննդյան օրը նշելու համար (տեսանյութ)

Երգիչ Սոսո Պավլիաշվիլին կնոջ հետ ժամանել է Հայաստան՝ ծննդյան օրը նշելու համար: Այդ մասին տեղեկանում ենք երգչի «Ինսատգրամի» էջում հրապարակված տեսանյութից, որն արված է ինքնաթիռում:

«Մենք թռչում ենք մեր սիրելի Երևան: Վաղը ես նշում եմ ծննդյանս օրը: Ովքեր մեզ բարին ու լավն են կամենում, թող հարյուրապատիկը փոխանցվի իրենց»,- ասում է երգիչը:


Տեսանյութում Պավլիաշվիլին կնոջ՝ Իրինա Պատլախ Պավլիաշվիլիի հետ նաև երգում է իր «Երևան» երգը։

Նշենք, որ այս տարի Սոսո Պավլիաշվիլին դառնում է 57 տարեկան: Նա օտարազգի այն արտիստներից է, որը հաճախ է այցելում Հայաստան՝ իր սերը արտահայտելով հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ:

Տեսանյութը՝ այստեղ
Դիտվել է 19013անգամ
Վերջին լուրեր