29 / Հունիս / 2021 : 09-32

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար և հայտնել Հայաստանի հետ գործընկերության ամրապնդման մտադրության մասին։
Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,-նշել է Բայդենը։

Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:

Դիտվել է 9248անգամ
Վերջին լուրեր