29 / Հունիս / 2021 : 10-15

Անժելա Սարգսյանը կրկին Երևանում է (տեսանյութ)

Արդեն մի քանի տարի է, ինչ Անժելա Սարգսյանը ապրում է ԱՄՆ-ում: Նա մեկ անգամ խոստովանել է, որ ԱՄՆ ում տևական ժամանակ բնակվել է Գլենդելում և ապրել է դժոխքում, քանի որ տեղի հայությունը շատ ավելի պահպանողական և երկակի ստանդարտներով է ապրում: Գրում է Starnews-ը։

Դերասանուհին այդ ձևով ակնարկում էր հայ համայնքի վերաբերմունքի մասին իր սկանդալային պատմության նկատմամբ: Անժելան նաև նշել է, որ շատ դժվար օրեր է ունեցել, սակայն չի ցանկացել մանրամասնել, թե ինչ տեսակ աշխատանքներ է ստիպված եղել կատարել, երբ նոր էր ԱՄՆ տեղափոխվել:

Հետաքրքիրն այն է, որ Անժելան նաև չէր ցանկացել, որ դուստրը՝ Եվան, իր հետ ապրեր, քանի որ Միացյալ Նահանգներում նրա համար կարող էր վտանգավոր լինել:

Ինչևէ, դերասանուհին ներկայումս Երևանում է՝ եղբոր հարսանիքի առիթով: Անժելան առաջին անգամ ներկայացրել է հայրիկին և մայրիկին, որոնց մինչ այդ երբեք չէր հանրայնացնում:

Հավելենք, որ գրեթե բոլոր հարցազրույցներում Անժելան նշում է, որ իր կյանքի սկանդալային պատմությունների ժամանակ ընտանիքի անդամները շարունակում էին իր կողքին մնալ և անվերապահորեն աջակցել իրեն:

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 27344անգամ
Վերջին լուրեր