29 / Հունիս / 2021 : 11-53

Սմբուկով հայկական շատ համեղ տաք ուտեստ՝ «Գառնի յարախ»

Պատրաստում ենք սմբուկով հայկական շատ համեղ տաք ուտեստ՝ «Գառնի երախ»։ Ուտեստի անվանումն առաջացել է Գառնու ձոր արտահայտությունից՝ պատրաստման ձևի համար: Այս տաք ուտեստը մեծ տարածում ունի հատկապես Գառնու բնակիչների շրջանում:

Բաղադրություն
աղացած տավարի միս – 500գրամ
լոլիկ – 500 գրամ
սմբուկ – 1կգ
կարագ- 50 գրամ

բուսայուղ – 150-300 մլ
սոխ – 1 հատ
համեմունքներ
մաղադանոս

Պատրաստման եղանակ

Սմբուկը երկարությամբ կտրել, բայց ոչ մինչև վերջ: Միջուկը հանել, իսկ սմբուկը դնել աղաջրի մեջ 30 րոպե, որպեսզի դառնությունը կորի: Երկու կողմից տապակել բուսայուղով և թողնել սառչի:

Սոխը մանր կտրատել և տապակել կարագով: Ավելացնել միսը, համեմել, ապա ավելացնել մանրացված մաղադանոսը: Սմբուկի մեջ լցնել միսը, իսկ վրան դնել լոլիկի մանրացված կտորները: Եփել 160° ջեռոցում 40 րոպե:

Կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:

Բարի ախորժակ
Դիտվել է 144866անգամ
Վերջին լուրեր