Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունիս / 2021 : 12-55

Ծիրանով դիմակներ դեմքի համար

Դեմքի մաշկը միշտ կարիք ունի խնամքի, հատկապես նաև ամռանը, երբ եղանակը կտրուկ տաքանում է : Այսօր ձեզ ենք ներկայացնում հայկական ծիրանի հրաշագործությունները: Անուշահամ ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով ու այլ օգտակար նյութերով։


1. Ծիրան + մեղր
Այս դիմակը լավացնում է մաշկի գույնը: Վերցնել 1 հատ հասած ծիրան, պատառաքաղի օգնությամբ տրորել և ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել: Քսել երեսին 15 րոպե և լվանալ սառը ջրով:

2. Ծիրանի եթերային յուղ նորմալ մաշկի համար
1 բաժակ կաթը, 1 թեյի գդալ մեղրը, 1/2 բաժակ կոսմետիկ կավը և 1 թեյի գդալ ծիրանը եթերային յուղը խառնել իրար մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դեմքին խուսափելով աչքերի հատվածից: 15 րոպե անց լվանալ սառը ջրով:


3. Ծիրանի դիմակ չոր մաշկի համար
Քերիչի կամ բլենդերի օգնությամբ մանրացնել ծիրանը: Վերցնել այնքան ծիրան, որպեսզի ստացվի 2/3 բաժակ պյուրե: Ավելացնել 1/3 բաժակ նարինջի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Ստացված դիմակը թողնել դեմքին 20 րոպե:

4.Ծիրան + գազար յուղոտ մաշկի համար
2 միջին չափսի գազարը եփել և թողնել որպեսզի սառչի: Այնուհետև գազարը մանրացնել, ավելացնել մանրացրած ծիրանը, 3 ճաշի գդալ մեղրը և 2 ճաշի գդալ յոգուրտ: Բոլորը խառնել իրար և քսել դեմքին: 15-20 րոպե անց լվանալ սառը ջրով:

5. Ծիրանի դիմակ դեմքի մազերի աճի դեմ

1 հատ ծիրանի խյուսին ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ: Լավ խառնել և քսել դեմքին: 10 րոպե անց լվանալ տաք ջրով: Հաճախակի օգտագործման դեպքում մազերի աճը դեմքի վրա դանդաղում է և դառնում բաց գույն:
Դիտվել է 40175անգամ
Վերջին լուրեր