29 / Հունիս / 2021 : 13-35

Բայդենը և Թրյուդոն գրազ են եկել (լուսանկար)

Միացյալ Նահանգների և Կանադայի նախագահներ Ջո Բայդենը և Ջասթին Թրյուդոն նախօրեին Հոկեյի Սթենլիի գավաթի եզրափակչի ժամանակ ամերիկյան The Tampa Bay Lightning և կանադական Montreal Canadiens հոկեյի պրոֆեսիոնալ թիմերի համար գրազ են եկել։

Թրյուդոն, որը կանադական Montreal Canadiens հոկեյի թիմի երկրպագու է, Twitter-ում դիմել է Բայդենի պաշտոնական էջին՝ գրելով․ «Հոկեյի ազգային լիգայի երկու լավագույն թիմերն այժմ խաղում են իրար դեմ։ Ի՞նչ կասեք ընկերական գրազի մասին»։

Բայդենը, պատասխանելով Կանադայի նախագահի առաջարկին, գրել է․ «Գրազն ընդունված է, եղբայր»։

Նշենք, որ խաղում հաղթանակ է տարել ամերիկյան The Tampa Bay Lightning թիմը։

Դիտվել է 7497անգամ
Վերջին լուրեր