Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2021 : 10-31

Վրաստանում պատվաստված զբոսաշրջիկներին հնարավոր է պարտավորեցնեն PCR թեստ հանձնել

Չնայած պատվաստումների լիարժեք կուրսին, Վրաստանում ակտիվորեն քննարկվում է բոլոր զբոսաշրջիկներն այդ երկիր մուտք գործելուց հետո պետք է թեստավորում անցնեն: Jnews-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան

Նրա խոսքով, ռիսկերից խուսափելու համար նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների համար թեստավորման սխեման:

«Ակտիվ քննարկում է ընթանում, որ երկիր մուտք գործող զբոսաշրջիկն անկախ նրանից պատվաստված է, թե ոչ, հսկվի թեստավորման միջոցով: Այսօր մենք դեռ ունենք 72-ժամյա ռեժիմով փորձարկման պահանջ, չնայած պատվաստման կարգավիճակը բացառություն է, երբ մենք անհրաժեշտ չենք համարում, որ զբոսաշրջիկները կորոնավիրուսի փորձարկումներ անցնեն: Սակայն հաշվի առնելով ապագայի ռիսկերը՝ նախատեսվում է ակտիվացնել պատվաստված զբոսաշրջիկների թեստավորման սխեման», - հայտարարել է Թամար Գաբունիան:
Դիտվել է 3877անգամ
Վերջին լուրեր