30 / Հունիս / 2021 : 15-40

«Նվեր Հայաստանից»․ Քարդաշյանը հրապարակել է պատրիարք Եղիշե Տերտերյանի ոսկյա պանակեի նկարը

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանըշարունակում է իր հանգիստը Հռոմում։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Պարբերականը նշում է, որ նրան նկատել են Fendi նորաձևության տուն այցելելիս, իսկ մինչ այդ Քարդաշյանը հայտնի մոդել Քեյթ Մոսի հետ այցելել է Վատիկան՝ արհամարհելով խիստ դրեսկոդի կանոնը։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցից առանձնացրել է Հայ ուղղափառ եկեղեցու պատրիարք Եղիշե Տերտերյանին պատկանած ոսկյա պանակեն և գրել․ «Նվեր Հայաստանից»։
Դիտվել է 10219անգամ
Վերջին լուրեր