30 / Հունիս / 2021 : 15-52
Իլհամ Ալիևի զարմուհին փողերի լվացման միջոցով Ադրբեջանից 14 մլն ֆունտ է տեղափոխել Բրիտանիա. Evening Standard-ի բացահայտումը
Բրիտանական դատարանը բացահայտել է «Ադրբեջանական լվացքատան» միջոցով 14 մլն ֆունտ ստերլինգ անօրինական գումար Միացյալ Թագավորություն բերած զույգի ինքնությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը բավարարել է բրիտանական Evening Standard պարբերականի հայցը, ինչի արդյունքում պարզվել է, որ Իբիցայում երեկույթների կազմակերպմամբ զբաղվող Իզատ Խանիմ Ջավադովան, ով որպես դիջեյ ներկայանում է Միքայելա Ջավ կեղծանվամբ, և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը սերտորեն կապված են Ադրբեջանի ղեկավարության հետ:
Մասնավորապես, Ջավադովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին է՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբոր՝ Ջալալ Ալիևի աղջիկը: Նա Լոնդոն է ժամանել առնվազն տասը տարի առաջ և կարողության շնորհիվ կարողացել է վիզա ստանալ:Միացյալ Թագավորության Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) մեղադրում է զույգին Լոնդոնում իրենց կյանքը ֆինանսավորելու նպատակով հանցավոր գումարներ օգտագործելու մեջ: Այժմ գործակալությունը փորձում է կասեցնել նրանց մի քանի միլիոնանոց բանկային հաշիվները: Այն հայտնել է դատարանին, որ գումարները լվացվում են Բրիտանիայում, որտեղ հասնում են գործարքների ու փոխանցումների բարդ ցանցի միջոցով՝ կոծկելով դրանց ստացման իրական ապօրինի աղբյուրները:
Զույգի սեփականությունն են համարվում մի քանի միլիոն ֆունտ արժեցող տներ ու բնակարաններ Լոնդոնում, վիլլա և լյուքս դասի բնակարան Իբիցայում, ինչպես նաև Ադրբեջանում գույքի ծավալուն պորտֆել: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի նախագահի զարմուհին Լոնդոնում հիմնել է մի կազմակերպություն, որը զբաղվում է քաղաքում երեկույթների, ինչպես նաև իսպանական Իբիցայում տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ:
Զույգը մինչ օրս հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքներն ու համոզել դատարանին գաղտնի պահել իրենց ինքնությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հակառակ պարագայում իրենց հեղինակությանը մեծ վնաս է հասցվելու: Սակայն Evening Standard-ը, երկու տարի շարունակվող դատական գործընթացներից հետո, կարողացել է հասնել նրանց ինքնության բացահայտմանը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում սկսվելու են դատական լսումները, որի շրջանակում Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը փորձելու է բռնագրավել Coutts, Barclays, Lloyds, Metro Bank և Santander բանկերի հաշիվներում զույգին պատկանող շուրջ 6.5 մլն ֆունտ ստերլինգը:
Իլհամ Ալիևի զարմուհին և նրա ամուսինը քննիչներին ասել են, թե այդ գումարները գոյացել են Ադրբեջանում իրենց սեփականությունների վարձակալության արդյունքում: Սակայն Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը դատարանին տեղեկացրել է, որ իրենց համոզմամբ՝ գումարների իրական աղբյուրը կոռուպցիան է, և որ ոչ մի իրական եկամուտ չի համապատասխանում այն մեծ գումարներին, որոնք ուղարկվում են Լոնդոն:
Դատարանը քննելու է ապացույցները, համաձայն որոնց՝ Ջավադովները 2007-2018 թվականներին Մեծ Բրիտանիայի իրենց հաշիվների վրա գումարներ են ստացել «Ադրբեջանական լվացքատան» ծառայությունների միջոցով: Դատական փաստաթղթերում նշվում է, որ Ջավադովների հաշիվներին գումարներ են փոխանցվում 21 կազմակերպությունների կողմից, որոնք տեղակայված են Սեյշելներից ու Մարշալյան կղզիներից մինչև անգլիական Փորթերս Բար քաղաք, ինչպես նաև Էստոնիայում և Լատվիայում գտնվող բանկերից:
Այդ ընկերություններից վեցը պարզվել են, որ «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած հանցավոր սխեմայի մաս են կազմել, որի շրջանակում հսկայական գումարներ են դուրս բերվել Ադրբեջանից՝ կառավարող էլիտայի՝ Ալիևիների ընտանիքի անձնական բարօրությունն ապահովելու նպատակով:
Դիտվել է
4975անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...