30 / Հունիս / 2021 : 20-00

Պուտինը՝ Խորհրդային Միության վերականգնման մասին

ԽՍՀՄ-ը վերականգնելն անհնար է և ոչ նպատակահարմար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ռիա Նովոստի-ն։

«Խորհրդային Միությունը վերականգնելը հնարավոր չէ և նպատակահարմար չէ մի շարք պատճառներով՝ հաշվի առնելով նախկին Խորհրդային Միության որոշ հանրապետություններում ժողովրդագրական գործընթացները»,- ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին հայտարարել է ՌԴ նախագահը։

Խորհրդային Միությունը, որը բաղկացած էր 15 հանրապետություններից, դադարել է գոյություն ունենալ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց նախագահի պաշտոնում իր գործունեության դադարեցման մասին: Դրան նախորդել էր Բելովեժյան համաձայնագրի ստորագրումը, որում խոսվում էր ԽՍՀՄ պատմության ավարտի և Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին։
Դիտվել է 14334անգամ
Վերջին լուրեր