01 / Հուլիս / 2021 : 09-43

Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավարը


89 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Այս մասին ասվում է նրա ընտանիքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ ցավով հայտնում ենք ամերիկացի պետական գործիչ եւ նվիրված ամուսին, հայր, պապ ու նախապապ Դոնալդ Ռամսֆելդի մահվան լուրը»,- ասված է հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ Ռամսֆելդը մահացել է ընտանիքի շրջապատում՝ Տաոս քաղաքում (Նյու Մեքսիկո նահանգ):

Մահվան պատճառը չի նշվում:




Դիտվել է 6730անգամ
Վերջին լուրեր