01 / Հուլիս / 2021 : 10-44

10 գիտական պատճառ գարեջուր օգտագործելու համար

Անգլիական Metro պարբերականը նշում է, որ գարեջրի վնասակարության վերաբերյալ տեղեկություններն ընդամենը կարծրատիպեր են և իրականությանը չեն համապատասխանում: Իսկ անգլիացիները, ինչպես գիտենք գարեջրի մեծ սիրահարներ են և անգամ անգլիական կլասիկ ասացվածքներից մեկում ասվում է, որ «եթե դուք չեք խմում, երկար չեք կարող ապրել, ձեզ միայն կարող է թվալ որ ապրում եք»: Ըստ անգլիացիների, գարեջուրը թույլ է տալիս մարդուն ավելի երկար ապրել:


Ձեզ ենք ներկայացնում գիտականորեն ապացուցված 10 փաստեր այն մասին, որ գարեջուրը վնասակար չէ առողջության համար:


1. Գարեջուրը կստիպի երկար ապրել


Virginia Tech ընկերության հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով խմում են չափավոր քանակությամբ գարեջուր, գարեջուր չօգտագործողների համեմատ ունեն վաղաժամ մահանալու 19%-ով ավելի քիչ հավանականություն:


2. Գարեջուրն օգնում է նիհարել


Հասարակության մեջ լայնորեն շրջանառվում է այն կարծրատիպը, որ գարեջուրը կարող է գիրացման պատճառ դռնալ: Սակայն Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ թափանցիկ գարեջուրը հանդիսանում է մարսողական համակարգի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնող՝ աղիքային օգտակար բակտերիաների սնուցման լավագույն աղբյուրը:


Բացի այդ գիտնականները խորհուրդ են տալիս գարեջրի սիրահարներին այն օգտագործելիս հնարավորինս կրճատել վերջինիս հետ զուգահեռ սննդի օգտագործումը, որպեսզի հնարավոր լինի ստանալ օրվա համար անհրաժեշտ էներգիայի պաշարն ու խուսափել չիպսերի օգտագործումից, որոնք միայն կարող են ավելորդ կիլոգրամների ձեռքբերման պատճառ դառնալ:



3. Գարեջուրն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ

Այս ալկոհոլային ըմպելիքը պարունակում է բաղադրիչներ, որոնք կարող են օգնել պայքարել քաղցկեղի դեմ: Գիտնականները պնդում են, որ գայլուկում հայտնաբերվել է քսանտոխումոլ ֆլավոնոիդը, որը արգելակում է քաղցկեղածին ֆերմենտներին:


4. Գարեջուրը նպաստում է ուղեղի նորմալ աշխատանքին

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 1 բաժակ գարեջուր օգտագործող կանայք ավելի քիչ են տառապում ծերության հետևանքով առաջացած ճանաչողական խնդիրներով:

5. Գարեջուրը իրականում «գարեջրային փոր» չի առաջացնում

UCL հիմնադրամի կողմից նախաձեռնվել էր հետազոտություններ, որի հիմնական նպատակն էր ապացուցել գարեջրի օգտագործման քանակության ու «գարեջրային փորի» առաջացման միջև առկա կապը: Արդյունքում մասնագետները չեն հայտնաբերել գիտական և ոչ մի ապացույց այդ երևույթների միջև:

6. Գարեջուրը կարող է օգնել ազատվել երիկամի քարերից

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են չափավոր քանակությամբ գարեջուր, 41%-ով ավելի քիչ են տառապում երիկամներում քարերի առկայությունից:

7. Գարեջուրն ավելի քիչ կալորիա է պարունակում, քան յուղազրկված կաթը կամ նարնջի հյութը

Վերջերս Guinesss ընկերության կողմից հրատարակված վիճակագրական տեղեկությունները վկայում են այն մասին, որ անգամ գարեջրի «ծանր» մուգ տեսակներում առկա է ավելի քիչ կալորիա, քան ցանկացած քաղցր ըմպելիքում կամ յուղազրկված կաթում:



8. Գարեջրի արտադրության մեջ օգտագործվող գայլուկի կոները պաշտպանում են Ալցհեյմերի հիվանդության առաջացումից

Քսանտոխումոլը հանդիսանում է գայլուկի մեջ առկա միացություններից մեկը, որը համաձայն հետազոտություններից մեկի արդյունքների, պաշտպանում է ուղեղը տարիքային դեգեներատիվ հիվանդություններից, մասնավորապես՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններից:


9. Գարեջուրը հագեցած է վիտամիններով

Ավստրիայի Մայրի առողջապահական կենտրոնի մասնագետները ընդգծում են, որ «որակյալ» գարեջրի քիմիական բաղադրության ուսումնասիրությունը կարող է զարմացնել նրանում առկա օգտակար վիտամինների քանակությամբ:

10. Գարեջուրն ամրացնում է ոսկորները

Գիտնականները նշում են, որ գարեջուրը պարունակում է սիլիցիում , որը հանդիսանում է ամուր ոսկրային հյուսվածքներ ունենալու հիմնական բաղադրիչը:
Դիտվել է 32761անգամ
Վերջին լուրեր