Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2021 : 12-46

Թբիլիսիում գեյ շքերթի հակառակորդները պահանջել են Վրաստանից վտարել ԱՄՆ դեսպանին

Հուլիսի 5-ին Թբիլիսիում կայանալիք ԼԳԲՏ ակտիվիստների և նրանց կողմնակիցների շքերթի հակառակորդները հայտարարել են, որ հուլիսի 4-ին վրաններ կտեղադրեն Ռուսթավելի պողոտայում, որպեսզի խափանեն այդ ակցիան, հաղորդում է vz.ru-ն։

«Երեխաների իրավունքների պաշտպանության հասարակության» ներկայացուցիչ Գուրամ Պալավանդիշվիլին հայտարարել է, որ «Վրաստանի ժողովրդի կամքը ենթադրում է, որ քաղաքացիները չպետք է թույլ տան արժանապատվությունը ոտնահարող ադ երթի անցկացումը»:

Ըստ հաղորդման՝ այսօր Պալավանդիշվիլին և նրա կողմնակիցները հանրահավաքներ են անցկացրել ԱՄՆ-ի դեսպանատան և Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության մոտ՝ պահանջելով երկրից արտաքսել այդ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։

«Մեզ համար կարևոր են ընտանիքը, ավանդույթները։ Մի՛ ծեծեք նրանց (շքերթի մասնակիցներին), պարզապես հեռացրեք այստեղից»,- իր հերթին, հայտարարել է վրացի գործարար, միլիոնատեր Լևան Վասաձեն։
Դիտվել է 9283անգամ
Վերջին լուրեր