«Բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ եւ նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում». Հայկ Մելիքյան
Հայտնի հայ դաշանակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարման ներքո Հայաստանի ղեկավարությունն այսօր Ծիծեռնակաբերդի հուշամալիրում հարգանիք տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Դաշանակահարը Facebook-յան էջում արված հրապարակմամբ անդրադարձել է ելույթին. «Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ եւ նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անըդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին․․․ Բոլոր կատարումներս նվիրում եմ Նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»։