02 / Հուլիս / 2021 : 09-03

Լոս Անջելեսում «Թումո» կենտրոն կբացվի

Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին «Թումո» կենտրոնը։ Ծրագիրն իրականացնելու համար հատկացվելու է 9 միլիոն դոլար` այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը։ Այս մասին տեղեկացրին «Թումո» ստեղծարար տեղնոլոգիաների կենտրոնի հաղորդահցման բաժնից։

«Բացի այս, 1 միլիոն դոլար կտրամադրվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտին, ևս 1 միլիոն դոլար՝ Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական կրթություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ապացուցում են իրենց ձգտումն ու արդյունավետությունը մեր երիտասարդներին կրթելու և նրանց ապագային միտված ներդրումներ կատարելու հարցում։ Լինի դա արվեստ, կրթություն, թե տեխնոլոգիա, այս երեք կազմակերպություններն էլ ցույց են տվել, որ օգնում են մեր ուսանողներին հաջողության հասնել ու զգալիորեն զարգացնում և ընդլայնում են երիտասարդ սերունդների կրթական, ինչպես նաև մասնագիտական փորձառությունը», - ասել է Անդրին Նազարյանը:

Ըստ աղբյուրի՝ Սան Ֆերնանդոյի հովտում հիմնադրվող «Թումո» կենտրոնը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։
Դիտվել է 2689անգամ
Վերջին լուրեր