02 / Հուլիս / 2021 : 14-17

ԱՄՆ-ի գլխավոր դատախազը մահապատժի մորատորիում Է սահմանել

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Հառլանդը մահապատիժների մորատորիում Է սահմանել դաշնային մակարդակով: Այդ մասին հաղորդել Է նրա գերատեսչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արդարադատության նախարարությունը պետք Է ապահովի, որպեսզի բոլորին, ովքեր հայտնվում են քրեական արդարադատության դաշնային համակարգի ներքո, ոչ միայն տրամադրվեն Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված իրավունքներ, այլեւ որպեսզի նրանց վերաբերվեն արդարացիորեն եւ մարդկայնորեն»,-ասվում Է Հառլանդի հայտարարության մեջ: Նա հավելել Է. «Այդ պարտավորությունը հատուկ ուժ ունի այն դեպքերում, որոնք կապված են մահապատժի հետ»:

Սենատի ունկնդրումների ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնի համար նրա թեկնածությունը հաստատելիս Հառլանդը հայտարարել Է, որ ինքն անհանգստություններ ունի՝ կապված անմեղ մարդկանց մահապատիժների հետ: Նախագահ Ջո Բաեյդենն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել Է պաշտպանել օրենսդրությունը, որն ուղղված Է մահապատժի վերացմանը: Իշխանության գալով՝ նրա վարչակազմը բախվել Է արդարադատության պաշտպանների կողմից աճող ճնշմանը, որոնք պահանջում են կատարել այդ նախընտրական խոստումը:

ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձնում, որ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ իշխանությունում գտնվելու վերջին ամիսներին երկրում ի կատար Է ածվել 13 մահվան դատավճիռ: ԱՄՆ-ում դաշնային մահապատիժներ չեն իրականացվել 17 տարի՝ մինչեւ 2020 թվականի հուլիսը, երբ Թրամփը չեղարկեց սահմանված մորատորիումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Դիտվել է 4057անգամ
Վերջին լուրեր