«Ձմեռ գարնանը». Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը ձյունառատ Ծաղկաձորից
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս օրերին գտնվում է Ծաղկաձորում։ Նա օրերս էր վերադարձել Բրազիլիայից եւ մեկուսացված է Ծաղկաձորում։ Երգչուհին այնտեղ արված նոր լուսանկար է հրապարակել, որում երեւում է տեղացած ձյունը։
Լիլիթ Հովհաննիսյանը բեժ գույնի վերարկու է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է.
«Նույն պատշգամբը` լրիվ տարբեր կլիմայական պայմաններում»։ Երգչուհին նաեւ օգտագործել է «ձմեռ գարնանը» հեշթեգը։ Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ Ավստրալիայից Բրազիլիա էր մեկնել համերգի նպատակով, սակայն անորոշ ժամանակով սպիպված էր այնտեղ մնալ, քանի որ չվերթները վաղուց հանվել էին։