03 / Հուլիս / 2021 : 09-45

Քիմ Քարդաշյանը Հռոմի պապի նստավայր է ներկայացել «մերկ» զգեստով (լուսանկարներ)

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ սկանդալի մեջ է հայտնվել՝ իր կյանքի բոլոր մանրամասները սոցիալական ցանցերում հրապարակելու պատճառով: Վերջերս ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կինը ժամանել էր Վատիկան, որտեղ այցելել էր նաև Ֆրանցիսկոս պապի նստավայր:

Քարդաշյանը սուպերմոդել Քեյթ Մոսի ընկերակցությամբ զբոսնել է իտալական փողոցներով ու թանգարաններով և լուսանկարներով կիսվել Instagram-ի իր էջում:
Հետևորդների ուշադրությունը գրավել է աստղի հանդերձանքը՝ կիպ ժանյակավոր զգեստ՝ բաց ուսերով և ազդրերին բացվածքներով:

Օգտատերերը կարծիք են հայտնել, որ զգեստն անվայելուչ է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպման համար:

Քարդաշյանին մեղադրել են կրոնի, բարոյական նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Ի վերջո, Քիմը ստիպված է եղել բացատրություն տալ:

Սոցիալական ցանցում Քարդաշյանն իր լուսանկարներին կից կատարած գրառումը խմբագրել է՝ նշելով, որ «տեղյակ է եղել դրես-կոդից և ամբողջովին ծածկվել է Սուրբ Պետրոսի տաճար և Սիքստինյան մատուռ այցելելիս»:
Դիտվել է 44426անգամ
Վերջին լուրեր