03 / Հուլիս / 2021 : 15-22

Փալոունը ԱՄՆ պետքարտուղարության հետ քննարկել է հայ ռազմագերիների արձակման հարցը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է կատարել. «Այսօր արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման:


Խոսել ենք նաև ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարևորության մասին»:
Դիտվել է 5389անգամ
Վերջին լուրեր