Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հուլիս / 2021 : 16-03

Ինչպես ընտրել հասուն ու քաղցր ձմերուկ

Ձմերուկի լավն ու վատը նախօրոք իմանալն այնքան էլ հեշտ չէ, չնայած որ ժողովուրդը գիտի մի շարք մեթոդներ: Ինչպես գնել իսկապես հասած և քաղցր ձմերուկներ, կօգնեն այս խորհուրդները:

Նախ պետք է ուշադիր լինել ձմերուկի քաշին: Հասած ձմերուկն ավելի ծանր է, քան արտաքինից թվում է: Պատճառն այն է, որ այս պտուղը 90 %-ով բաղկացած է ջրից, և ինչքան շատ է այն, այնքան քաղցր է պտուղը:

Կարևոր է նաև ձմերուկի ձևը: Պետք է վերցնել առավելապես համաչափ ձմերուկն՝ ավելի լավ է փոքր-ինչ լայնակի, քան երկարավուն տեսքով: Ձմերուկները նույնպես բաժանվում են արականի և իգականի, ընդ որում, իգականներն՝ առավել կլորավունները, համարվում են առավել քաղցր:

Կարևոր են նաև դեղին բծերն, ինչքան մեծ, այնքան լավ: Դրանք ձմերուկի հասունության նշան են, խակ ձմերուկները դեղին բծեր չեն ունենում:

Հասուն ձմերուկի պոչիկը պետք է լինի չոր և դեղին, ոչ թե կանաչ: Իսկ եթե պոչիկի շուրջն առկա է սև, բյորեղացած շաքարի օղակ, ապա քաղցրությունը երաշխավորված է:

Եվ ամենահայտնի, բայց և ամենասուբյեկտիվ միջոցը ձայնն է: Ասում են, որ հասուն ձմերուկը թակելիս գալիս է զնգուն, իսկ խակի դեպքում՝ խուլ ձայն:
Դիտվել է 17671անգամ
Վերջին լուրեր