Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հուլիս / 2021 : 20-00

Թուրքիան հերքում է իր առնչությունը երեխա-զինվորների հավաքագրմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում է երեխաներին որպես զինվոր հավաքագրելու ԱՄՆ-ի մեղադրանքները: Հայտնում է Ahval-ը:

«Մենք ամբողջովին մերժում ենք Թուրքիայի վրա պատասխանատվություն դնելը՝ կապված երեխաներին բանակ հավաքագրելու հետ: Թուրքիան երեխաների իրավունքների պաշտպանության հիմնական միջազգային մեխանիզմների մասնակից է, այդ թվում` ՄԱԿ-ի համակարգում, եւ այս ոլորտում մաքուր ծառայողական պատմություն ունի»,- ասել է ԱԳՆ-ն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների կառավարությունը Թուրքիային ներառել էր այն երկրների ցուցակում, որոնք մեղադրվում են երեխաներին որպես զինվոր հավաքագրելու մեջ: Նշվել էր, որ ԱՄՆ կառավարությունը հույս ունի «աշխատել Թուրքիայի հետ` սիրիական եւ լիբիական հակամարտություններում ներգրավված բոլոր խմբերին հորդորելու համար, որպեսզի երեխաներին չօգտագործեն եւ երկարաժամկետ հեռանկարում լուծեն այդ խնդիրը»:
Դիտվել է 6836անգամ
Վերջին լուրեր