05 / Հուլիս / 2021 : 14-55
Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է. լեգենդար դիրիժոր Մուտի
Աշխարհի ամենահռչակավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, այս օրերին Հայաստանում էր։ Մաեստրոն մենակ չէր, նրա հետ էր իր ղեկավարած Լուիջի Քերուբինիի անվան նվագախումբը։ Գրում է armeniasputnik.am-ը։
Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է։ Այս խոսքերով լեգենդար իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին ավարտեց իր համերգը Երևանում, որի ժամանակ կատարում էր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը՝ «Քավարանը» (Դանթե Ալիգիերիին նվիրված և նրա մահվան 700-ամյակի կապակցությամբ ստեղծված երաժշտական եռագրության մի հատվածը)։
Լուիջի Քերուբինիի անվան նվագախմբի երիտասարդ երաժիշտները փայլուն կատարեցին հոգևոր երաժշտությունը․ համերգային ծրագրում հնչեցին Հայդնի Te Deum-ը (հայտնի վաղ քրիստոնեական հիմն է, որի համար բազմաթիվ կոմպոզիտորներ են երաժշտություն գրել), Մոցարտի Kyrie ռե-մինորը (նրա անավարտ մեսսայի մի հատվածը) և Շուբերտի N2 սոլ-մաժոր մեսսան։
Այսպիսի դպրոց անցած իտալացի երաժիշտները, բնականաբար, հրաշալի տիրապետում են նշված ստեղծագործություններին։ Բայց պարզվեց, որ նրանք կարողացել են զգալ և փոխանցել նաև հայ հոգևոր երաժշտության մոտիվները, որոնք հնչում են Մանսուրյանի գործում։
«Մերը երիտասարդական նվագախումբ է, բայց ընտրությունը խիստ է․մաեստրո Մուտին անձամբ է մեզ լսում և ընտրում։ Պետք է բարձր մակարդակի վրա լինել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նվագախմբի երաժիշտ կանանցից մեկը։
Իսկ մաեստրո Տիգրան Մանսուրյանն ընդգծում է, որ այնուամենայնիվ, երաժշտությունը պետք է հարազատ դառնա տեքստին (առավել ևս, եթե դա Դանթեի տեքստն է)։ Անգամ Padre Nostro (Հայ մեր) պարզ խոսքերի համար, որոնք ռեֆրենով հնչում են կոմպոզիցիայում (Դանթեի «Քավարանի» XI երգից վերցրած)․ մեղեդին պետք է արտացոլի իտալերեն լեզվի բնական ելևեջները (էլ չասած մնացած տեքստի մասին)։
Դիտվել է
12823անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...