06 / Հուլիս / 2021 : 14-57
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի գործողությունները ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի գործողությունները ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ Այս մասին Yelaket.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերիների ազատ արձակումըև նրանց վերադարձը Հայաստան։ Մենք նաև ողջունում ենք մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու Հայաստանի որոշումը։
Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին իր նպաստն էր բերել Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ Միացյալ Նահանգները նաև գնահատում է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։
Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը։ Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելով հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորումը։
Դիտվել է
2745անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...