06 / Հուլիս / 2021 : 17-33

Այժմ մեր ընտանիքը ընդմիշտ կկապվի Հայաստանի հետ․ Չաք Հոլթոն (լուսանկար)

Ամերիկացի ռազմական լրագրող Չաք Հոլթոնը հայտնել է, որ այժմ իր ընտանիքը հավերժ կապված է Հայաստանին, քանի որ իր որդին՝ Նաթանը, ամուսնության առաջարկություն է արել հայուհու։

«Անցյալ տարի՝ սեպտեմբերին, ինձ պատերազմն ինձ առաջին անգամ Հայաստան բերեց, և ես սիրահարվեցի տեղանքին, մարդկանց և ուտելիքին: Դրանից հետո մենք երկու անգամ հետ եկանք, և իմ համակրանքն այդ երկրի նկատմամբ միայն ուժեղացել է: Իմ միջնեկ որդին՝ Նաթանը, մեզ միացավ վերջին ճանապարհորդության ժամանակ և այնքան սիրեց Հայաստանը, որ որոշեց շրջել այնտեղ մեր գնալուց հետո և ավելի լավ ճանաչել երկիրն ու նրա ժողովրդին: Դե, դա նրան հաջողվեց: Մի քանի օր առաջ, խելահեղ սիրավեպից հետո, իմ սիրելի որդին խնդրեց զարմանահրաշ Ռուբինա Հովհաննիսյանին՝ լինել իր կինը: Ես ավելի երջանիկ երբեք չեմ եղել: Այժմ մեր ընտանիքը հավերժ կապված է Հայաստանին: Ես ստիպված կլինեմ պարապել հայկական հարսանիքի համար: Հայաստան։
Մենք սիրում ենք քեզ, Ռուբինա ջան: Շնորհավորում եմ

Նաթանին հաղթանակի համար: Իսկ որպես բոնուս՝ Ռուբինան կկրճատի իր ազգանունը մոտ 12 տառով»,֊գրել է Հոլթոնը ֆեյսբուքյան իր էջում:
Դիտվել է 13770անգամ
Վերջին լուրեր