07 / Հուլիս / 2021 : 13-44

«Ջիվանը մարմնավորում էր հայկական դուդուկը». Սերժ Թանկյանի գրառումը լեգենդար երաժիշտի մասին (լուսանկար)

«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել՝ նվիրված Ջիվան Գասպարյանի հիշատակին։

Թանկյանն Ինստագրամյան էջում աշխարհահռչակ երաժիշտի հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ վշտացած են մշակութային լեգենդ, մաեստրո Ջիվան Գասպարյանի մահվան լուրով։ Թանկյանը գրել է՝ Ջիվանը մարմնավորում էր հայկական դուդուկը, որի ամենահայտնի վարպետն էր աշխարհում։

«Ջիվանը լավագույնս է ներկայացրել Հայաստանն ու դրա երաժշտական ավանդույթները ժամանակակից աշխարհում։ Բախտավոր եմ 2017թ․-ին նրան հանդիպելու հնարավորություն ունենալու եւ այս անհավանական մարդուց կյանքի մի քանի դաս ստանալու համար։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին եւ հատկապես իմ ընկեր Ջիվան Գասպարյան կրտսերին։ Հողը թեթեւ նստի վրադ, վարպետ ջան»,- գրել է Թանկյանը։
Դիտվել է 4070անգամ
Վերջին լուրեր